Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

«Սելտա»-ի հետ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի չորս ֆուտբոլիստ վերադարձել են մարզումների

«Սելտա»-ի հետ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի չորս ֆուտբոլիստ վերադարձել 
են մարզումների

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի չորս ֆուտբոլիստ՝ պաշտպաններ Ֆիլ Ջոնսը, Քրիս Սմոլինգը, Էրիկ Բեյին, ինչպես նաև կիսապաշտպան Պոլ Պոգբան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի «Սելտա»-ի դեմ խաղից առաջ վերադարձել են մարզումների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Sky Sports-ը:

Ջոնսը և Սմոլինգը վնասվածք էին ստացել մարտին կայացած Գերմանիա-Անգլիա հանդիպման ժամանակ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում նրանք վերջին անգամ խաղացել են Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում՝ «Միդլսբրո»-ի հետ խաղում:  

Բեյին վնասվածք էր ստացել «Սուոնսի»-ի դեմ խաղում՝ նախորդ կիրակի: Նա, սակայն, կկարողանա մասնակցել «Սելտա»-ի հետ խաղին:

Պոգբան ևս այսօր նկատելի է եղել «մանկունիանցիներ»-ի մարզմանը: Ֆրանսիացին վնասվածքի պատճառով ստիպված էր բաց թողնել «Սուոնսի»-ի հետ մրցավեճը:

Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի «Սելտա»-«Մանչեսթեր Յունայթեդ» առաջին հանդիպումը կկայանա մայիսի 4-ին՝ Իսպանիայում: Այն կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am