Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Fendi-ն մինի-ֆիլմ Է նկարահանել աղջկական գաղտնիքների մասին

Fendi-ն մինի-ֆիլմ Է նկարահանել աղջկական գաղտնիքների մասին
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fendi իտալական նորաձեւության տունը ներկայացրել Է Girls Secret ֆիլմի ամբողջական տարբերակը, որը նվիրված Է հագուստի եւ աքսեսուարների նոր հավաքածուին: Հոլովակը հրապարակված Է YouTube-ում: Հագուստի նոր հավաքածուն ստեղծելիս դիզայներները ոգեշնչվել են Ֆրանսիայի Մարիա-Անտուանետա թագուհու կերպարով:
Նրա հագուստը մեկնաբանել են ժամանակակից ձեւով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Fendi նորաձեւության տունը հիմնվել Է Հռոմում 1926 թվականին: Այս բրենդի ներքո վաճառվում են հագուստ, կաշվից ու մորթուց պատրաստված իրեր, ինչպես նաեւ աքսեսուարներ եւ պարֆյումերիա: Ներկայում ֆիրման մտնում Է LVMH հոլդինգի կազմի մեջ: 1960-ական թվականների կեսերից ընկերությունը համագործակցում Է գերմանացի մոդելագործ Կառլ Լագերֆելդի հետ, որը նաեւ Chanel նորաձեւության տան կրեատիվ տնօրենն Է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am