Միջազգային

ՆԱՏՕ-ն 3 մլրդ եվրո կհատկացնի արբանյակային եւ համակարգչային ծրագրերին

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն 3 մլրդ եվրո կհատկացնի արբանյակային եւ համակարգչային ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն պլանավորում Է 3 միլիարդ եվրո հատկացնել իր արբանյակային ծրագրի կատարելագործմանը եւ համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը, այդ թվում՝ կիբեռնետիկական պաշտպանության բարելավման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին այս մասին հայտնել Է Reuters-ը:

Գործակալության տեղեկություններով՝ դրա մեծ մասը (1,7 միլիարդ եվրո) կծախսվի արբանյակային կապի բարելավման վրա՝ զորքերին, նավերին եւ անօդաչու թռչող ապարատներին ավելի լավ աջակցելու համար: Նաեւ 800 միլիոն եվրո կտրամադրվի հակահրթիռային պաշտպանության եւ հակաօդային պաշտպանության կառավարման պատասխանատու համակարգչային համակարգերի կատարելագործմանը: Կիբեռսպառնալիքներից պաշտպանության ուժեղացման նպատակով կտրամադրվի 71 միլիոն եվրո:

2016 թվականին անվտանգության եւ ՆԱՏՕ-ի գործունեության վերաբերյալ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի փաստաթղթի համաձայն՝ 2016 թվականին ՆԱՏՕ-ի բյուջեում ԱՄՆ-ի բաժինը կազմել Է 45,9 տոկոս, ըստ որում անցյալ տարի 28 երկրների պաշտպանական ծախսերի միագումար ծավալը կազմել Է 892 միլիարդ դոլար 2010 թվականի հաստատագրված գներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում