Երևանում՝ 11:07,   31 Մայիս 2024

Ամերիկացի բժիշկը պնդում Է, որ սեպսիսի դեմ պայքարի արդյունավետ միջոց Է գտել

Ամերիկացի բժիշկը պնդում Է, որ սեպսիսի դեմ պայքարի արդյունավետ միջոց Է գտել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի բժիշկ Փոլ Մարիկը պնդում Է, որ արյան վարակման դեմ պայքարի արդյունավետ եղանակ Է գտել վիտամին C-ի լուծույթի ներերակային ներարկման միջոցով: Եթե այս փաստը հաստատվի, ապա, մասնագետների խոսքով՝ որոնց հետ կապվել Է ԱՄՆ-ի Հանրային ռադիոն՝ NPR-ը, դա վիթխարի գործնական նշանակություն կունենա: Նա ինքը ՏԱՍՍ-ին պատմել Է, թե շատ ուրախ կլինի, եթե իր հայտնագործությունն օգնի պահպանելու մարդկանց առողջությունն ամբողջ աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:      
«Դա բացառիկ պնդում Է, եթե հաշվի առնենք, որ մեկ տարում արյան վարակում Է առաջանում 1 միլիոն ամերիկացիների մոտ, եւ նրանցից մոտավորապես 300 հազարը մահանում Է»,- նշում Է NPR-ը: «Եթե հետագա հետազոտությունների ընթացքում պարզվի, որ դա ճիշտ Է եւ որ դա կարելի Է հաստատել, ապա դա կունենա արտակարգ, վիթխարի նշանակություն,- ասել Է վիրաբույժ պրոֆեսոր Քրեյգ Քուփերսմիթը Էմորիի համալսարանից՝ սեպսիսի առաջատար հետազոտողներից մեկը:   
Մարիկի աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը հրապարակվել Է Chest հանդեսում՝ կրծքավանդակի հիվանդությունների մասնագետների միավորման պաշտոնական օրգանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am