Մշակույթ

Վոլինի կոտորածի մասին ֆիլմն ստացել Է Լեհաստանի կինոակադեմիայի գլխավոր պարգեւը

2 րոպեի ընթերցում

Վոլինի կոտորածի մասին ֆիլմն ստացել Է Լեհաստանի կինոակադեմիայի գլխավոր պարգեւը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Վոյցեխ Սմաժովսկու «Վոլին» կինոժապավենը, որը պատմում Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համանուն պատմական մարզի տարածքի կյանքի մասին, արժանացել Է Լեհաստանի կինոակադեմիայի «Արծիվներ» գլխավոր պարգեւին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին այս մասին հայտնել Է ՏԱՍՍ-ը:

Ֆիլմը, որի պրեմիերան կայացել Է 2016 թվականի սեպտեմբերին, նաեւ ստացել Է հանդիսականների համակրանքի մրցանակը:

Սմաժովսկու խոսքով՝ ինքն իր առջեւ խնդիր Էր դրել նկարահանել «ատելության եւ ազգայնամոլության դեմ» ուղղված ֆիլմ: Ռեժիսորը հույս Է հայտնել, որ իր կինոնկարը չի օգտագործվի քաղաքական նպատակներով, բայց կառաջացնի Վոլինի իրադարձությունների քննարկմանը վերադառնալու ցանկություն: ««Նախ կլինի ցնցում, բայց երբ հույզերը հանդարտվեն, այս ֆիլմը կօգնի կազմակերպելու ազնիվ եւ ճշմարտության վրա հիմնված երկխոսություն»,- ընդգծել Է կինեմատոգրաֆիստը:

«Վոլինը» պատմում Է լեհ աղջկա՝ Զոսյայի (Միխալինա Լոբաչ) պատմությունը: Հերոսուհին սիրում Է ուկրաինացի երիտասարդ Պետրոյին (Վասիլ Վասիլիկ), բայց ծնողները նրան ամուսնացնում են լեհ հարուստ Մացեյ Սկիբայի (Արկադիուշ Յակուբիկ) հետ: Նա խնամում Է ամուսնու երեխաներին նրա նախորդ կնոջից, իսկ Սկիբան ինքը հեռանում Է լեհ-գերմանական ռազմաճակատ:

Զոսյան դառնում Է ԽՍՀՄ-ի խորքերը լեհերի տեղահանման, գերմանական օկուպացիայի, հոլոքոսթի, իսկ այնուհետեւ ուկրաինացի ազգայնամոլների կողմից լեհ բնակչության բնաջնջման վկան, որը հայտնի Է որպես Վոլինի կոտորած: Ժապավենն ստեղծվել Է լեհ հեղինակ Ստանիսլավ Սրոկովսկու «Ատելություն» վեպի մոտիվներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում