Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՀՀ վարչապետը գտնում է, որ պետության կառավարիչները մեր զինվորների ու սպաների առջև ունեն անվերադարձնելի պարտք

ՀՀ վարչապետը գտնում է, որ պետության կառավարիչները մեր զինվորների ու սպաների 
առջև ունեն անվերադարձնելի պարտք

ԱԼԱՎԵՐԴԻ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության կառավարիչները մեր զինվորների ու սպաների առջև ունեն անվերադարձնելի պարտք, որքան էլ լավ աշխատեն: Այդ մասին Ալավերդիում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով անվտանգության ապահովման մասին հարցին:

«Հանրապետական կուսակցությանը կարելի է բազմաթիվ մեղադրանքներ ներկայացնել, քննադատել, սակայն քիչ մարդ կգտնվի, ով կարող է Արցախի հարցում քննադատություն հնչեցնել ՀՀԿ-ի նկատմամբ: Արցախը մեզ համար սահմանային գիծ է, որտեղ որոշվում է մեր պատվի խնդիրը: Եթե այդ խնդիրը չլուծենք՝ կարիք չի լինի մնացած խնդիրները լուծել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՀՀ վարչապետը:

Կարապետյանի խոսքով, որպեսի երկիրը զարգանա, մենք պետք է քաղաքացիական կյանքում ևս ուժեղ հրամանատարներ ունենանք: «Քաղաքացիական կառավարիչները մեր զինվորների, սպաների առջև ունեն անվերադարձելի պարտք, որքան էլ լավ աշխատեն, այն վերադարձնել հնարավոր չէ»,- ասաց կառավարության ղեկավարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am