Միջազգային

Իսրայելի օդուժի ինքնաթիռները թիրախներ են խոցել Սիրիայում եւ գնդակոծվել զենիթային հրթիռներով

2 րոպեի ընթերցում

Իսրայելի օդուժի ինքնաթիռները թիրախներ են խոցել Սիրիայում եւ գնդակոծվել զենիթային հրթիռներով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գիշերը Սիրիայում գրոհել են մի քանի թիրախներ եւ գնդակոծվել զենիթային հրթիռներով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տարածված հայտարարության մեջ այս մասին հայտնել Է Իսրայելի Պաշտպանության բանակը:

«Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր գիշերը Սիրիայում հարվածներ են հասցրել մի քանի թիրախների, ինքնաթիռների վրա արձակվել են մի քանի զենիթային հրթիռներ, Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը կալանել Է դրանցից մեկը»,- նշել են զինվորականները:

«Հաարեց» թերթը ճշտում Է, որ սիրիական զենիթային հրթիռ Է խփվել Երուսաղեմից հյուսիս ընկած շրջանում: Մարտի 17-ին ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Է, որ Իսրայելի տարածքը Հորդանան գետի հովտում ենթարկվել Է հրթիռակոծման:

Նախորդ հինգ տարիներին արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցները բազմիցս հաղորդել են Իսրայելի կողմից Սիրիայում թիրախներին հարվածներ հասցնելու մասին: Սակայն Իսրայելը մինչ այժմ պաշտոնապես չԷր հաստատում այդ տեղեկատվությունը:

«Հաարեց» թերթը մարտի 17-ին տեղի ունեցածը համարում Է երկու երկրների միջեւ ամենալուրջ միջադեպը «վեց տարի առաջ Սիրայում քաղաքացիական պատերազմի սկսվելու պահից ի վեր», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում