Միջազգային

Պայթյուններ սիրիական Հոմս քաղաքում. կան տասնյակ զոհեր

1 րոպեի ընթերցում

Պայթյուններ սիրիական Հոմս քաղաքում. կան տասնյակ զոհեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահապարտների իրականացրած պայթյունների հետևանքով սիրիական Հոմս քաղաքում զոհվել է առնվազն 42 մարդ: Քաղաքի իշխանությունները հաստատել են հարձակումների մասին տեղեկատվությունը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է BBC ռուսական ծառայությունը:

Նրանց տվյալներով, զոհվել է առնվազն 20 մարդ: «Պայթյունն իրականացրել է ամենաքիչը 6 մահապարտ, որոնք պայթեցրել են իրենք իրենց քաղաքի պետական անվտանգության ծառայության և ռազմական հետախուզության շենքերի մոտ», - ասել է Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռախմանը: Զոհերի թվում բարձրաստիճան զինվորականներ կան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում