Միջազգային

Չուրկինի մահվան կապակցությամբ սգո միջոցառումները տեղի կունենան փետրվարի 24-ին Մոսկվայում

2 րոպեի ընթերցում

Չուրկինի մահվան կապակցությամբ սգո միջոցառումները տեղի կունենան փետրվարի 24-ին Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ սգո միջոցառումները տեղի կունենան փետրվարի 24-ին Մոսկվայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Փետրվարի 22-ին Վիտալի Չուրկինի դիով դագաղը կուղարկվի Ռուսաստան, այն պետք Է Մոսկվա հասնի փետրվարի 23-ին Ռուսաստանի ավիագծերի կանոնավոր չվերթով՝ հարազատների ուղեկցությամբ»,- ասել Է նա:

«Մոսկվայում սգո միջոցառումները, որոնց ընթացքում մեր ժողովուրդը կկարողանա հրաժեշտ տալ Վիտալի Չուրկինին, պլանավորված են փետրվարի 24-ին»,- հայտնել Է Զախարովան՝ նշելով, որ սգո միջոցառումների անցկացման ստույգ ժամանակի եւ վայրի մասին ԱԳՆ-ն կհայտնի ավելի ուշ:

Նա նաեւ հայտնել Է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչությունում բացված Է ցավակցությունների գիրք, առաջին գրառումներն այնտեղ արել ԱՄՆ-ում հավատարմագրված՝ ԱՊՀ-ի դեսպանները, ՄԱԿ-ի քարտուղարության ներկայացուցիչները:

Դիվանագետը վախճանվել Է փետրվարի 20-ին Նյու Յորքում: Փետրվարի 21-ին կլրանար նրա 65 տարին: ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը Չուրկինն զբաղեցրել Է 2006 թվականի ապրիլի 8-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում