Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն Է հայտնել Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ցավակցություն Է հայտնել Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ցավակցություն Է հայտնել համաշխարհային կազմակերպությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Չնայած այն բանին, որ մենք շատ կարճ ծառայեցինք միասին, ես բարձր Էի գնահատում նրա հետ աշխատելու հնարավորությունը, եւ ինձ համար դժվար կլինի չունենալ իրադրության նրա ըմբռնումը, վարպետությունն ու բարեկամությունը»,- ընդգծել Է նա:

«Ես պատշաճն եմ մատուցում ՄԱԿ-ում նրա ներդրած ավանդին եւ ամենախորին ցավակցություններս եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին»,- նշել Է գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն Է ընդունել Չուրկինի մահվան կապակցությամբ: Անվտանգության խորհրդի անդամները խորին ցավակցություն են հայտնել մշտական ներկայացուցչի ընտանիքին, Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին:

Չուրկինը փետրվարի 20-ին հանկարծամահ Է եղել Նյու Յորքում, նա 64 տարեկան Էր: Մահը վրա Է հասել սրտի նոպայի հետեւանքով:

Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում Էր 2006 թվականից:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մոտ ժամանակներս նիստ կգումարի Վիտալի Չուրկինի հիշատակին: Այս մասին հայտարարել Է Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի նախագահ Փիթեր Թոմսոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում