Ինովացիա

Apple-ի ղեկավարը հորդորել է պայքարել կեղծ տեղեկատվության դեմ

2 րոպեի ընթերցում

Apple-ի ղեկավարը հորդորել է պայքարել կեղծ տեղեկատվության դեմ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը կեղծ նորությունները համարել Է համաշխարհային կարեւորագույն խնդիրներից մեկը եւ աշխարհի բոլոր երկրների կառավարություններին կոչ Է արել միավորվել խոշորագույն կորպորացիաների հետ՝ կեղծ տեղեկատվության դեմ արդյունավետորեն պայքարելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա պատմել Է The Telegraph-ում հրապարակված հարցազրույցում:

Քուկի խոսքով՝ կեղծ նորությունների համաճարակը վիթխարի վտանգ Է թաքցնում իր մեջ, չԷ որ այն «սպանում Է մարդկանց գիտակցությունը», եւ պահանջում Է կոշտ միջոցների գործադրում իշխանությունների եւ խոշոր տեխնոլոգիական կորպորացիաների կողմից: «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հաղթում Է նա, ով ընկնում Է քլիքների քանակի, այլ ոչ թե ճշմարտության հետեւից»,- հայտարարել Է նա:

Apple-ի ղեկավարը նաեւ հավելել Է, որ կեղծ տեղեկատվության դեմ պայքարելու համար բոլոր երկրների կառավարությունները պետք Է համատեղ ստեղծեն պաշտպանության հատուկ միջոցներ: «Մենք պետք Է փորձենք արմատախիլ անել կեղծ նորությունները՝ ըստ որում չչոքելով ազատության եւ մամուլի բկին»,- նշել Է Քուկը:

Նրա կարծիքով՝ այդ մոտեցումը կօգնի «հուսալի եւ ճշմարտացի զանգվածային լրատվամիջոցների» հաղթելուն: «Կեղծ նորությունների ժողովրդայնությունը կարճաժամկետ երեւույթ Է: Ես չեմ հավատում, որ մարդիկ իրոք դրանց տարածում են ցանկանում»,- եզրափակել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում