Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Դավթաշենի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա մեկ զոհ

Դավթաշենի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքում հունվարի 25-ին փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել,որ Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել 1955 թ. ծնված Ռ. Ֆ.-ի դին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բնակարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով  վերջինս մահացել է: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ պարզելու պայթյունի հանգամանքները. կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am