Միջազգային

Օբաման հրաժեշտի նամակ Է գրել ամերիկացիներին

1 րոպեի ընթերցում

Օբաման հրաժեշտի նամակ Է գրել ամերիկացիներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժեշտի նամակ Է գրել Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Այն զետեղված Է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեքստն սկսվում Է «Իմ բարեկամ ամերիկացիներ» բառերով: Այնուհետեւ Օբաման հակիրճ հիշեցնում Է իր հաջորդին նամակ թողնելու գոյություն ունեցող ավանդույթի մասին եւ հայտնում, որ նախ ցանկանում Է շնորհակալություն հայտնել ամերիկացիներին իրեն ցույց տված պատվի համար լինելու իրենց 44-րդ նախագահը: «Այն ամենն, ինչ ես սովորեցի պաշտոնավարության ընթացքում, սովորեցի ձեզնից,- գրում Է Օբաման:- Ձեր շնորհիվ ես ավելի լավը դարձա լավ եւ որպես նախագահ, եւ որպես մարդ»:

Վերջում Օբաման ամերիկացիներին հորդորում Է, անկախ քաղաքական պատկանելությունից, լինել այն երկրի ազնիվ քաղաքացիները, որտեղ իրենք ապրում են: «Եվ երբ ձեզ թվա, թե առաջընթացը դանդաղում Է, հիշեք. Ամերիկան մեկ մարդու նախագիծ չԷ: Կա մի բառ՝ ամենահզորը մեր ժողովրդավարության մեջ՝ «մենք» բառը: Մենք ժողովուրդն ենք: Մենք կհաղթահարենք ամեն ինչ: Այո՛, մենք կարող ենք», գրել Է Օբաման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում