Հասարակական

Աբովյանի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

1 րոպեի ընթերցում

Աբովյանի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Բերդի, Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի, Արթիկ – Ալագյազ, Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Աբովյանի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում