Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Թրամփի մոմե քանդակը փոխարինել Է Օբամային Լոնդոնի Մադամ Թյուսոյի թանգարանում

Թրամփի մոմե քանդակը փոխարինել Է Օբամային Լոնդոնի Մադամ Թյուսոյի թանգարանում

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քանդակը հայտնվել Է Լոնդոնի Մադամ Թյուսոյի մոմե քանդակների թանգարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հայտնել են Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցները:
Թրամփի քանդակը դարձել Է այն ցուցադրանքի բաղկացուցիչ մասը, որը ներկայացնում Է ԱՄՆ-ի Սպիտակ տան ձվաձեւ առանձնասենյակը, այն ցուցադրության են դրել հեռացող նախագահ Բարաք Օբամայի՝ մինչեւ վերջերս ներկայացվող քանդակի փոխարեն:   
Հաղորդագրություններում նշվում Է, որ ընտրյալ նախագահի առանձնահատուկ սանրվածքի ռեալիստական պատճենն ստեղծելու համար քանդակագործները յակի մազեր են օգտագործել:
Թրամփի քանդակը Լոնոնի թանգարանի այցելուներին կներկայացվի հունվարի 20-ին, երբ նոր նախագահը կստանձնի պաշտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am