Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Վահան Մարտիրոսյանն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին

Վահան Մարտիրոսյանն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 18-ին ընդունեց հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին` Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման մասնակիցները նախարարին  ներկայացրին միջազգային բեռնափոխադրումների գործընթացում առաջացող խոչընդոտներն ու սահմանային անցակետերում հանդիպող խնդիրները: 
Որպես առաջնային հիմնախնդիր` կողմերը քննարկեցին եղանակային պայմանների հետևանքով ժամանակ առ ժամանակ Լարսի անցակետի փակման հարցը: 

Նախարարը հայտնեց, որ Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են այս խնդրի մանրամասները, պայմանավորվածություն է ձեռք բերվել վրացական կողմի հետ: Նրանք հավաստիացրել են, որ ամեն ջանք գործադրելու են ճանապարհների ձնամաքրման և սահմանային անցակետում փաստաթղթային ձևակերպումների արագ իրականացման ուղղությամբ: Ռուսական կողմը ևս խոստացել է փաստաթղթային ձևակերպումները կատարել առանց ձգձգումների: 

Բեռափոխադրողները ներկայացրին նաև դեպի Եվրոպա բեռներ տեղափոխելու ընթացքում առաջացող խոչընդոտները: Դրանք հիմնականում կապված են վարորդներին վիզայի տրամադրման և բեռների միջազգային ապահովագրության հետ: Նախարարը խոստացավ նաև այս հարցերի լուծման շուրջ հետևողական լինել և պատրաստակամություն հայտնեց ցանկացած խնդրի առաջացման դեպքում հանդիպել ու լսել բեռնափոխադրողներին: 

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև բեռնափոխադրող կազմակերպությունների լիցենզավորման կարգի ներդրման հնարավորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am