Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՀԱՊԿ-ի քարտուղարությունն անդրադարձել Է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպին

ՀԱՊԿ-ի քարտուղարությունն անդրադարձել Է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ-ի քարտուղարությունն անդրադարձ Է կատարել վերջին ժամանակներս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներին եւ նշել, որ դրանք «այնքան Էլ օբյեկտիվ բնույթ չեն կրում, իսկ երբեմն չեն համապատասխանում իրականությանը»: Մասնավորապես, ինչպես նշվում Է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի տարածած հաղորդագրության մեջ, ԶԼՄ-ներում մեծ ուշադրություն Է դարձվել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպին: 
«ՀԱՊԿ-ի քարտուղարությունն ավելի վաղ տվել Է Բորդյուժայի մեկնաբանության բովանդակության պարզաբանումը, որտեղ ուշադրություն Էր հրավիրել այն բանի վրա, որ  կազմակերպության գլխավոր քարտուղարն առանձնակի տագնապ եւ լուրջ մտահոգություն Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ զինված միջադեպը տեղի Է ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետության սահմանին: Ինչ վերաբերում Է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, ապա պետք Է նշենք, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումն արտացոլված Է կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ, որը 2016 թվականի հոկտեմբերի 14-ին ընդունվել Է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ)՝ Երեւանում կայացած նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետեւողականորեն ու անշեղորեն հետեւում Է այդ դիրքորոշմանը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
«Միաժամանակ անթույլատրելի ենք համարում Բորդյուժայի պաշտոնաթողությունը 2016 թվականի դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը, քանի որ նրա՝ որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները լրացել են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ պետությունների ղեկավարների որոշմանը խստիվ համապատասխան, որն ընդունվել Է 2015 թվականի դեկտեմբերին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի Մոսկվայի նստաշրջանում»,- նշվում Է փաստաթղթում: 
Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման կապակցությամբ քարտուղարությունը ղեկավարվում Է ՀԱԽ-ի նույն այն որոշումներով ու պետությունների ղեկավարների պայմանավորվածություններով, որոնք նրանց կողմից ընդունվել են ՀԱԽ-ի՝ 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած նստաշրջանում, որոնցում, մասնավորապես, ասված Է. «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումն իրականացնել երեք տարի ժամկետով, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացմամբ, կազմակերպության անդամ պետությունների քաղաքացիներից թվից, ռոտացիոն հիման վրա՝ ռուսական այբուբենի  համաձայն նրանց անվանումների կարգով»: 
«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկատվություն չունի ընդունված որոշման մեջ կամ պայմանավորվածություններում որեւԷ փոփոխության մասին»,- ասված Է հաղորդագրության մեջ: 
Դրանում նաեւ նշվում Է, որ ՀԱՊԿ-ի քարտուղարությունը «մտադիր Է շարունակել արգասաբեր համագործակցությունը ԶԼՄ-ների հետ եւ հորդորում Է օբյեկտիվորեն լուսաբանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանը վերաբերող իրադարձությունները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am