Գարիկ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
12:00, 16 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում