Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ծովագյուղը տոնական զարդարանքով կմնա մինչեւ հունվարի 14-ը

Ծովագյուղը տոնական զարդարանքով կմնա մինչեւ հունվարի 14-ը

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակչությունն այս տարվա Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների գիշերները դիմավորել է շքեղ լուսագունային ձեւավորման եւ համադրումների միջավայրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գեւորգյանը, լուսագունային զարդարանքը տեղադրված է գիշերային լուսավորության ողջ ցանցի վրա՝ մոտ 20 կիլոմետր ընդհանուր երկարությամբ բոլոր թաղերում, գլխավոր ու երկրորդական բոլոր փողոցներում: Ծովագյուղցիներն Ամանորը դիմավորել են գյուղի կենտրոնում տեղադրված տոնածառի շուրջ՝ տոնական տրամադրությամբ, համերգով եւ հրավառությամբ, ուրախ տրամադրությունն այստեղ իշխում է նաև հունվարի 1-ին հաջորդող օրերին: 
«Արդեն երրորդ տարին է, ինչ Ծովագյուղն Ամանորի տոներին նման շքեղ տեսք է ստանում: Մինչեւ հին տոմարով Նոր տարվա ավարտը գիշերային Ծովագյուղը մնալու է իր շքեղ, տոնական տեսքի մեջ: Մեր գյուղն իր գեղեցկությամբ, տոնական արդուզարդով նման է քաղաքի: Արդեն երեք տարի է, որ մենք մեր Ամանորը նման տոնական տրամադրություն ստեղծող միջավայրում ենք տոնում: Մեզանում ճաշակ է փոխվում, գեղեցկություն ստեղծելու ձգտում… Նախորդ տարում մեր գյուղը գյուղատնտեսական բարձր ցուցանիշներ գրանցեց, հաջող տնտեսական տարի փակեցինք, հնդկացորենի վերամշակման գործարան ունեցանք: Այդ ոգեւորությունը մեզ մղում է նոր ձեռքբերումների»,-նշեց Ծովագյուղի բնակիչ Նորիկ Սիմոնյանը:
Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am