Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՌԴ և մեր տարածաշրջանի երկրների հարաբերությունների կայունությունը նպաստում է անվտանգության ամրապնդմանը. ԼՂՀ ԱԳ նախարար

ՌԴ և մեր տարածաշրջանի երկրների հարաբերությունների կայունությունը նպաստում է  
անվտանգության ամրապնդմանը. ԼՂՀ ԱԳ նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 28-ին կայացած տարեվերջյան մամուլի ասուլիսին անդրադարձել է տարածաշրջանում Ռուսաստանի ունեցած դերին և ՌԴ հետ Արացախի առնչություններին։

«Մեր բարեկամությունը Ռուսաստանի հետ դարերի պատմություն ունի. մենք այդ երկրի հետ կապված ենք պատմականորեն, քաղաքական, տնտեսական, մշակությաին առումներով: Հայկական մեր ամենամեծ Սփյուռքը Ռուսաստանում է, նրանց մի մեծ մասը ծագումով արցախցիներ են, որոնք բոլոր թելերով կապված են պատմական հայրենիքի հետ»,- «Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին խոսելիս՝ նախարարն ընդգծել է. «Ռուսաստանը մեր տարածաշրջանում կարևորագույն դերակատարություն ունի: Այդ երկիրը ձգտում է նորմալ ու բնական հարաբերություններ ունենալ հարևան երկրների հետ՝ այդ թվում և Թուրքիայի:

Ինչքան Ռուսաստանի և մեր տարածաշրջանի երկրների հարաբերությունները կայուն լինեն, այնքան դրանք կնպաստեն տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- ասել է Կ. Միրզոյանը:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am