Հասարակական

Սերժ Սարգսյանը նախագահականում հյուրընկալված փոքրիկներին հորդորեց լավ սովորել

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը նախագահականում հյուրընկալված փոքրիկներին հորդորեց լավ սովորել

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահականում այսօր կրկին մանուկների խինդ ու ծիծաղի պակաս չզգացվեց: Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք հասարակական կազմակերպությունների անդամների ընտանիքների երեխաների և թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

Նախագահը շփվեց փոքրիկների հետ, լուսանկարվեց նրանց հետ: Նա շնորհավորեց փոքրիկներին եւ մաղթեց, որ 2017 թվականը լինի ամենալավ տարին: «Ցանկանում ենք, որ նոր տարում դուք միշտ ուրախ, երջանիկ, առողջ լինեք, ուզում եմ, որ նոր տարում դուք հաջողություններ ունենաք ուսման բնագավառում: Եվ եթե դուք ամեն օր դաս սովորեք, սիրելի՛ երեխաներ, ես վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հետո էլ գալու են այս շենք՝ այստեղ, ոչ միայն Նոր տարվա տոնածառի կապակցությամբ, այլ նաև մրցանակներ ստանալու «Կենգուրու», «Մեղու» և այլ մրցույթներում հաղթելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահը հորդորեց երեխաներին լավ սովորել: « Պիտի և՛ լավ սովորեք, և՛ լավ աշխատեք, և՛ ձեր ուսուցիչների ու ծնողների ասածները շատ լավ կատարեք»,-իր խոսքն ավարտեց ՀՀ Նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում