Միջազգային

Պապուա Նոր Գվինեայում ցունամիի վտանգ կա

1 րոպեի ընթերցում

Պապուա Նոր Գվինեայում ցունամիի վտանգ կա

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի մասնագետները հայտնել են Պապուա Նոր Գվինեա պետության ափերին երկրաշարժին հաջորդած ցունամիի վտանգի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կենտրոնի մասնագետները տեղեկացրել են, որ դեռևս հստակեցվում է, թե որքան է ցունամիի հավանականությունը Հավայան կղզիների համար:

Խաղաղօվկիանոսյան ՊապուաՆոր Գվինեա պետության ափերի մոտ տեղի է ունեցել 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժը գրանցել է Միացյալ Նահանգների գեոլոգիական ծառայությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է 73 կիլոմետր խորության վրա: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում