Միջազգային

Հայտնաբերվել են Պակիստանում կործանված ինքնաթիռի 46 զոհվածների դիեր

1 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել են Պակիստանում կործանված ինքնաթիռի 46 զոհվածների դիեր

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանցի զինվորականները երկրի Հայբեր Փահթունհվա նահանգի Աբոտաբադի շրջանում դեկտեմբերի 7-ին կործանված ինքնաթիռի բեկորներից դուրս են բերել 46 զոհվածների մարմիններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է իսլամական հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

Գերատեսչության տվյալներով՝ օդանավում եղած 48 մարդուց ոչ ոչ մեկը չի փրկվել:

Չիթրալ-Իսլամաբադ չվերթն իրականացնող ART 42 տուրբինապտուտակավոր ինքնաթիռում եղել Է 42 ուղեւոր (31 տղամարդ, 9 կին եւ 2 երեխա) եւ անձնակազմի 6 անդամ: Ուղեւորների թվում եղել Է պակիստանցի հայտնի երգիչ Ջունեդ Ջամշեդը, ինչպես նաեւ երեք օտարերկրացիներ:

Ըստ առկա տեղեկատվության՝ ավիաաղետի պատճառ են դարձել շարժիչներից մեկի հետ կապված անսարքությունները: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ հայտնաբերվել Է ինքնաթիռի սեւ արկղը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում