ՀՀԿ պատվիրակությունը կմասնկակցի Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության համագումարին
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը կմասնկակցի գործընկեր-կուսակցության համագումարին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 5-7-ը Էսսեն քաղաքում: Հանրապետական կուսակցության պատվիրակության կազմում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ գրասենյակից, այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ ՔԴՄ քաղաքական վերնախավի, ինչպես նաև եվրոպական այլ կուսկացությունների ներկայացուցիչների հետ:
Հայաստանի Հանրապետական կուսկացությունը երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունի գերմանացի քրիստոնեադեմոկրատների հետ ինչպես երկկողմանի ձևաչափով, այնպես էլ Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում