Միջազգային

ԱՄՆ կառավարության կողմից Boeing-ի սուբսիդավորումը ԱՄՀ-ն միջազգային առևտրի կանոնների խախտում է համարել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ կառավարության կողմից Boeing-ի սուբսիդավորումը ԱՄՀ-ն միջազգային առևտրի կանոնների խախտում է համարել

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առևտրի համաշխարհային կազմակերպությունը ԱՄՆ կառավարության կողմից Boeing ընկերության սուբսիդավորումը միջազգային առևտրի կանոնների խախտում է ճանաչել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՀ պաշտոնական կայքը, հայտարարությունը մասնավորապես առնչվում է 777X հեռամագիստրալ ինքնաթիռների արտադրության սուբսիդավորմանը:

ԱՄՀ փորձագետները նշել են, որ մինչև 2040թ-ը ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու ԱՄՆ կառավարության որոշումը հակասում է միջազգային առևտրի` կազմակերպության կողմից ընդունած նորմերին:

«Այսօրվա որոշումը կարևոր հաղթանակ է ինչպես Եվրոպական միության, այնպես էլ ավիատիեզերական ոլորտի համար: Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ կհարգի արդար մրցակցության կանոնները և կդադարեցնի նման սուբսիդիաները»,- նշել է առևտրի հարցերով Եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալստրյոմը:

Խնդրի առնչությամբ երկու տարի առաջ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը դիմել էր Եվրոպական միությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում