Միջազգային

Պորոշենկոն պատրաստ է ընդունել Սաակաշվիլիի հրաժարականը

1 րոպեի ընթերցում

Պորոշենկոն պատրաստ է ընդունել Սաակաշվիլիի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստ է ստորագրել Միխայիլ Սաակաշվիլիին Օդեսայի նահանգապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, եթե համապատասխան որոշումը կայացվի կառավարության կողմից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստին»-ն, այդ մասին Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է թվիթերյան էջի միջոցով:

Միաժամանակ, ընդգծվել է, որ վերլուծվելու են նահանգապետի ազատման «իրական պատճառները»:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, թե որոշում Է ընդունել պաշտոնաթող լինել այն բանի կապակցությամբ, որ իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ:«Ստեղծված իրավիճակում ես որոշեցի պաշտոնաթող լինել եւ պայքարի նոր փուլ սկսել»,- ասել Էր Սահակաշվիլին Օդեսայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությանը, երկրում ծաղկում Է կոռուպցիան, եւ «ինչպես որ թալանում Էին, այդպես Էլ թալանում են»: Նա նշել Է, որ իր համար «վերջին կաթիլն» Է դարձել պաշտոնյաների եկամուտների վերաբերյալ Էլեկտրոնային հայտարարագրերի հրապարակումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում