Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մայր թատրոնը վերազինվել է նոր բեմական մեխանիզմներով

Մայր թատրոնը վերազինվել է նոր բեմական մեխանիզմներով

 ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի շենքի վերանորոգումը: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի, թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի, լրագրողների հետ նոյեմբերի 7-ին շրջայց կատարեց վերանորոգված թատրոնում՝ տեսնելու թատրոնի վերազինված բեմական մեխանիզմներն ու լուսավորության, ձայնային նոր համակարգերը: «Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2015 թվականին: Գումարը տրամադրել է ավստրիական կազմակերպությունը. աջակցություն ենք ստացել ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Թարմացվել են ձմեռային այգին, ծառաստանները, ճեմասրահների պատերը, բազրիքները, մանրահատակն ու հատակը, նորոգվել է բեմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի խոսքով` բեմի նոր սարքավորումները` շտանկետները, հնարավարություն են տալիս տարբեր տեսակի խնդիրներ լուծել: «Դրանց վրա դեկորացիաներ են կախվում: Մինչ վերանորոգումը դրանց շարժից սարսափելի ձայն էր գալիս, հիմա բեմում կա 47 շտանկետ, որոնցից յուրաքանչյուրը 300 կգ կարող է բարձրացնել»,-ընդգծեց Էլբակյանը:

Ըստ գեղարվեստական ղեկավարի` բեմադրությունների ստեղծագործական մակարդակը կախված չէ տեխնիկայից: «Այն կախված  է ստեղծագործողի տաղանդից, սակայն, թատրոնի հիմնական զարկերակը մթնոլորտն է, որը և ներկայացման սիրտն է. տեխնիկան կնպաստի այդ մթնոլորտի ձևավորմանը»,-ասաց Արմեն Էլբակյանը:

«Թատերական դաշտում անհրաժեշտ է ճիշտ   PR իրականացնել, համապատասխան մասնագետների շնորհիվ հանդիսատեսի հետաքրքրությունը մեծացնել թատրոնի նկատմամբ, հետաքրքիր և ճիշտ բեմադրություններ անել»,-նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (Առաջին Պետթատրոն) բացվել է 1922  թվականին՝ Գ. Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ:

Դերասանական խմբի հիմնական կազմն ընտրվել է Թբիլիսիի «Որոնումների» թատրոնից: Ընթացքում այն համալրվել է մի շարք անվանի դերասաններով։

Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարն եղել է ռեժիսոր Լևոն Քալանթարը:  Ազգային ակադեմիական թատրոնը մեծ հաջողությունների է հասել հատկապես շեքսպիրյան ներկայացումների շնորհիվ: Այդ ներկայացումներն առիթ դարձան, որ ԽՍՀՄ-ում կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը և կոնֆերանսն անցկացվեն Երևանում։

Գ. Սունդուկյանի անվան թատրոնի շենքի քանդակային համակազմի հեղինակը քանդակագործ Արա Հարությունյանն է: Նա փորձել է քանդակներին շարժում, ժամանակի զգացողություն հաղորդել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am