Միջազգային

Ճանպոնիան աշխարհում առաջին անգամ նշում է Ցունամիների դեմ դիմադրության համաշխարհային օրը

1 րոպեի ընթերցում

Ճանպոնիան աշխարհում առաջին անգամ նշում է Ցունամիների դեմ դիմադրության համաշխարհային օրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում նոյեմբերի 5-ը նշում են որպես Ցունամիների դեմ դիմադրության օր, որը 2016 թվականին առաջին անգամ ստացել է համաշխարհային իրադարձության կարգավիճակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ճապոնիայում 2011 թվականի մարտի 11-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից և ցունամիից կես տարի անց երկրի խորհրդարանի որոշմամբ նոյեմբերի 5-ը հռչակվել է Ցունամիների դեմ դիմադրության օր: Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ` 2016 թվականից այն սկսել է նշվել որպես Ցունամիների դեմ դիմադրության համաշխարհային օր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում