Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Կուտակային կենսաթոշակների համաֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվելու է 28.7 միլիարդ դրամ

Կուտակային կենսաթոշակների համաֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվելու է 
28.7 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2017 թվականի պետական բյուջեից  կուտակային կենսաթոշակների համաֆինանսավորման համար նախատեսվում է հատկացնել 28.7 մլրդ դրամ, ինչը 1.9 միլիարդ դրամով ավելի է, քան 2016թ. հատկացումը: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Կուտակային կենսաթոշակները համաֆինանսավորելու համար նախատեսված գումարի ավելացումը պայմանավորված է կուտակային համակարգին մասնակցողների թվի աճով: Մասնակցողների թիվն աճել է 13 հազար 400-ով: Այս պահին համակարգին մասնակցում է 176 հազար 200 մարդ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարզաբանեց նախարարը:

Կենսաթոշակային կուտակային համակարգով նախատեսված է աշխատավարձի 5 տոկոսի չափով պարտադիր սոցիալական թիրախային վճարում: Նույնքան էլ պետությունն է ներդնում: Այս միջոցները կուտակվում են անձնական հաշվում, որը կառավարում է քաղաքացու ընտրությամբ ներդրումային մասնավոր 2 հիմնադրամներից մեկը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am