Հասարակական

Ճանապարհային ոստիկանությունը հրավիրում է ծառայել ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Ճանապարհային ոստիկանությունը հրավիրում է ծառայել ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պաշտոններ զբաղեցնելու համար հրավեր է տարածել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հրավերում նշված է. «Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պաշտոնում ծառայության անցնելու համար հրավիրվում են մինչև 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, 170 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող և ֆիզիկապես առողջ արական սեռի այն անձինք, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն՝ «Իրավագիտություն», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում» մասնագիտություններով:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 011-54-67-95 հեռախոսահամարով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում