Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայտարարվել է «Շեռլոքի» չորրորդ եթերաշրջանի թողարկման ամսաթիվը

Հայտարարվել է «Շեռլոքի» չորրորդ եթերաշրջանի թողարկման ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի Է դարձել «Շեռլոք» բրիտանական սերիալի չորրորդ եթերաշրջանի թողարկման ամսաթիվը: Տեղեկատվությունը հայտնվել Է Facebook-ում սերիալի պաշտոնական Էջում, հաղորդում Է «Արմենպրես»-ը: 

Առաջին դրվագը, որը կոչվելու Է «Վեց Թեթչերներ», Էկրան կբարձրանա 2017 թվականի հունվարի 1-ին: Երկրորդ սերիան կվերնագրվի «Ստախոս խուզարկուն»: Եթերաշրջանը բաղկացած կլինի երեք դրվագներից: 

«Շեռլոքը» հեռարձակվում Է BBC One հեռուստաալիքով: Առաջին դրվագը Էկրան Է բարձրացել 2010 թվականի հուլիսին: Սերիալում գլխավոր դերերը կատարում են Բենեդիկտ Քամբերբեթչը (Շեռլոք Հոլմս), Մարտին Ֆրիմենը (դոկտոր Վաթսոն), Ռուփերթ Գրեյվսը (տեսուչ Լեսթրեյդ), Էնդրյու Սքոթը (Մորիարթի) եւ Ունա Սթաբսը (միսիս Հադսոն):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am