Հասարակական

Տրանսպորտի նախարարն իրատեսական է համարում Գյումրիից 10 000 դրամանոց տոմսով ավիափոխադրումները

1 րոպեի ընթերցում

Տրանսպորտի նախարարն իրատեսական է համարում Գյումրիից 10 000 դրամանոց տոմսով ավիափոխադրումները

ԵՐԵՎԱՆ, 27ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն իրատեսական է համարում է Գյումրիից 10 հազար դրամանոց տոմսով դեպի Մոսկվա ուղևորափոխադրումների իրականացումը: Այդ մասին Մարտիրոսյանը նշեց կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում:

«Նոյեմբերի վերջից կկազմակերպվեն թռիչքները, տոմսի արժեքը կսկսվի 10 հազար դրամից: Այդ գինն իրատեսական եմ համարում»,- «Արմենպրես»-իփոխանցմամբ, ասաց նախարարը: Միաժամանակ, Մարտիրոսյանը դժվարացավ նշել, թե տոմսերի արժեքը որքանի կհասնի՝ հավելելով, որ 10 հազար դրամանոց տոմսեր հաստատ կլինեն:

Հոկտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը պատրաստվում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան թռիչքներ կազմակերպել: Տոմսերի գները կսկսվեն 10 դրամից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում