Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում 20-25 սմ ձյուն կտեղա

Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում 20-25 սմ ձյուն կտեղա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, ինչպես նաև հոկտեմբերի 25-ին և 26-ին Հայաստանը լինելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Տեղումները կսկսվեն հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 26-ից լույս 27-ի գիշերը: Դրանք կլինեն ժամանակ առ ժամանակ որոշակի դադարներով: Հատկապես ինտենսիվ տեղումներ են սպասվում հոկտեմբերի 25-ի լույս  26-ի գիշերը և առավոտյան:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների մյուս բոլոր գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ճանապարհահատվածներում՝ մերկասառույց: 

Ցիկլոնի ամենամեծ հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ հոկտեմբերի 26-ին առանձին հատվածներում կտեղա 20-25սմ ձյուն: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ին երկրի բոլոր մարզերում կնվազի 8-10 աստիճանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am