Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Անդրբայկալում կորած Robinson R44 ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են

Անդրբայկալում կորած Robinson R44 ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրբայկալում  Robinson R44 ուղղաթիռի կործանման հետեւանքով օդանավում եղած բոլոր մարդիկ զոհվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Անդրբայկալյան երկրամասի նահանգապետի մամուլի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Լյուդմիլա Միրկուտովան:

«Ոչ ոք չի փրկվել»,- ասել Է նա:

Անդրբայկալյան երկրամասի քաղաքացիական պաշտպանության եւ հրշեջ անվտանգության դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ «Ուրյումկան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող Robinson ուղղաթիռը հոկտեեմբերի 22-ի երեկոյան Զոլոտոռեչենսկ բնակավայրից մեկնել Էր 30 կմ հեռավորության վրա գտնվող Ձալայ Կադայ քաղաքատիպ ավան:

Ուղղաթիռում եղել են օդաչուն եւ երկու ուղեւոր: Ավելի ուշ պարզվել Է, որ օդանավում գտնվում Էին Չիտայի «Դարխան» ընըկերության ղեկավարն ու գլխավոր ինժեները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am