Միջազգային

Լրագրող Արմեն Մարտիրոսյանը դատի կտա Ուկրաինայի իշխանություններին

4 րոպեի ընթերցում

Լրագրող Արմեն Մարտիրոսյանը դատի կտա Ուկրաինայի իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրող Արմեն Մարտիրոսյանը դատի կտա Ուկրաինայի իշխանություններին իր նկատմամբ անօրինական գործողությունների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Իսկ մեկ այլ գրառման մեջ նա պարզաբանել է, որ ինքը «հակամայդան»-ի ակտիվիստ չի եղել, սակայն դատապարտել է և դատապարտում է, իր խոսքով, «մայդան» կոչվող հեղաշրջումը։ Բացի այդ, Մարտիրոսյանը նշել է, որ Կիևում եղել է անձնական հարցերով, և այդտեղ գտնվելու ժամանակ անօրինական ոչինչ չի արել։ Նա ՀՀ քաղաքացիություն ստացել է 2014թ. հուլիսին և դա երբեք չի թաքցրել։ Մարտիրոսյանն իր գրառման մեջ նաև ընդգծել է. «Ես ունեմ Ուկրաինայի մաքսային, սահմանապահ և անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից ստորագրված արձանագրություն առ այն, որ ես Ուկրաինայից դուրս չեմ բերել որևէ բան, որը «կսպառնար երկրի ազգային անվտանգությանը»։ Ինձնից ոչինչ չի առգրավվել, ինչպես նշում է Ուկրաինայի անվտանգության ծառայության էջը»։

Բելառուսը պաշտոնական բողոք է հայտնել Ուկրաինային հոկտեմբերի 21-ին Կիևից Մինսկ թռչող «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրաբար իջեցնելու առնչությամբ: Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բելառուսում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Ջիգունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Բելառուսի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ԱԳՆ-ում ուկրաինական դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նրան նոտա է տրվել, որում բելառուսական կողմը իր բողոքն է հայտնել Ուկրաինայի կոմպետենտ մարմինների գործողությունների առնչությամբ` կապված բելառուսական «Բելավիա» օդանավի պարտադրված վերադարձի հետ: Բելառուսական կողմն ակնկալում է պաշտոնական ներողություններ և պահանջում ամբողջ ֆինանսական ծախսերի փոխհատուցում, որոնք ի հայտ են եկել ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով»: Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունից Կիևում իր դեսպանին հանձնարարել է նույնանման նոտա հանձնել Ուկրաինայի ԱԳՆ:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունից, մեկնաբանելով իրադրությունը, հայտնել են, որ ինքնաթիռը հետ են կանչել դրանում ազգային անվտանգությանը սպառնալիքի առկայության պատճառով:

«Երեկ մեր ծառայությունը տեղեկություն է ստացել օտարերկրյա քաղաքացու և մեր երկրի ազգային անվտանգությանը հնարավոր սպառնալիքի մասին: Տեղեկատվությունը ստանալու պահին այդ մարդը գտնվում էր «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռում, որը թռչում էր Մինսկ»,- ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչուկը: Նա հայտնել է, որ ինքնաթիռի չիջնելու պարագայում կործանիչներ օդ բարձրացնելու մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Տկաչուկն ընդգծել է, որ իրենք գործել են օրենքի սահմաններում:

Բելառուսական«Բելավիա»ավիաընկերությանինքնաթիռը,որըԿիևիօդանավակայանիցուղևորվելէդեպիՄինսկ, կործանիչներբարձրացնելուսպառնալիքիտակհոկտեմբերի22-ին ստիպվածվերադարձելէուկրաինական օդանավակայան:«Բելառուսիօդայինտարածք մտնելուց50կիլոմետրհեռավորությանվրադիսպետչերիցեկելէ հաղորդումայնմասին,որինքնաթիռնանմիջապեսվերադառնաօդանավակայան:Որևէբացատրությունչիտրվել: Հաղորդվելէ,որեթեհրամանըչկատարվի,օդկբարձրանանկործանիչները»,-ասվումէ ավիաընկերությանհայտարարությանմեջ:

ԵրբինքնաթիռըվերադարձելէԿիևիօդանավակայան,ուկրաինականիրավապահմարմիններըչվերթիցիջեցրելենմեկուղևորի,ովՀայաստանիքաղաքացիէեղել:ՆրանմեղադրելենՈւկրաինայիանվտանգությանծառայությանաշխատակիցլինելուևհանցանքգործելումեջ:ՀՀքաղաքացինիրավապահմարմիններիկողմիցավելիուշազատէարձակվելևմեկնելՄինսկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում