Քաղաքականություն

Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցությունների 5-րդ փուլը

1 րոպեի ընթերցում

Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցությունների 5-րդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաջորդ շաբաթ տեղի է ունենալու ՀՀ-ի և Եվրոպական միության միջև շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Դա լինելու է շատ կարևոր փուլ: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ պատրաստվում են գրանցել վճռորոշ առաջընթաց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սվիտալսկին։

Հոկտեմբերի 18-ին Սվիտալսկիի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահություն էր հայտնել, որ կողմերին կհաջողվի պահպանել դրական միտումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում