Միջազգային

Առնվազն 2 մարդ Է զոհվել, եւս 15-ը՝ վիրավորվել Բոհումի կլինիկայում մոլեգնող հրդեհի հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Առնվազն 2 մարդ Է զոհվել, եւս 15-ը՝ վիրավորվել Բոհումի կլինիկայում մոլեգնող հրդեհի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 2 մարդ Է զոհվել, եւս 15-ը՝ վիրավորվել լույս սեպտեմբերի 30-ի գիշերը Գերմանիայի արեւմուտքում գտնվող Բոհումի համալսարանական կլինիկայում մոլեգնող հրդեհի հետեւանքով, վեց տուժածների կյանքը սպառնալիքի տակ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են քաղաքի վարչակազմի ներկայացուցիչները:

Հրդեհը դեռեւս չի հաջողվել մարել, տեղում աշխատում են շուրջ 200 հրշեջներ: Նախնական տվյալներով՝ կրակը բռնկել Է պալատներից մեկում: Հրդեհի պատճառն առայժմ չի պարզվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում