Հասարակական

Կարեն Կարապետյանն Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ուսումնասիրել սննդի անվտանգության ապահովման ոլորտը

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանն Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ուսումնասիրել սննդի անվտանգության ապահովման ոլորտը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրեց է, որ վերջին օրերին սպառողների միության ներկայացուցիչների ու գործարարների հետ հանդիպումների ժամանակ շատ է խոսվել սննդի անվտանգության, պաշտպանության մասին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ,Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին վարչապետ Կարապետյանը հանձնարարեց.«Հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները և դժգոհությունները՝ ուսումնասիրել այդ հարցը՝ շեշտը դնելով նաև այն հարցի վրա՝ լաբորատորիան պետք է լինիվարչության (Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության- թղթ.) կազմո՞ւմ, թե անկախ»: Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում