Միջազգային

Կոլումբիայի իշխանությունները եւ ԿՀԶՈՒ-ի ապստամբները հաշտության պատմական համաձայնագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Կոլումբիայի իշխանությունները եւ ԿՀԶՈՒ-ի ապստամբները հաշտության պատմական համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի իշխանությունները եւ Հեղափոխական զինված ուժերը սեպտեմբերի 26-ին ստորագրել են պատմական համաձայնագիր, որը Հարավային Ամերիկայի այդ երկրում վերջ Է դնում կեսդարյա քաղաքացիական պատերազմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ստորագրումը տեղի Է ունեցել Կոլումբիայի Կարտախենա քաղաքում՝ հանդիսավոր իրադրության պայմաններում եւ բազմաթիվ օտարերկրյա հյուրերի ներկայությամբ, փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը եւ նախկին ապստամբների առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնիո Էչեվերին՝ Տիմոչենկո մականվամբ:

Արարողությանը բոլոր ներկա գտնվողները հագել Էին սպիտակ հագուստ՝ որպես խաղաղության խորհրդանիշ, Կարտախենայի հրապարակը Կարիբյան ծովի ափին, որտեղ տեղի Է ունեցել արարողությունը, նույնպես զարդարված Էր սպիտակ դրոշներով: Ներքին հակամարտության ընթացքում զոհվածների հիշատակին կատարվել Է ոգեկոչման երգ:

Telesur ալիքն արարողությունը հեռարձակել Է ուղիղ եթերով: Սանտոսը եւ Տիմոչենկոն փաստաթուղթն ստորագրել են հատուկ գնդիկավոր գրիչներով, որոնք պատրաստվել են մարտական փամփուշտներից: Ինչպես նախօրյակին հայտարարել Է Կոլումբիայի ղեկավարը, դա կխորհրդանշի բռնությունից անցումը կրթության եւ երկրի նոր ապագայի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում