Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Վրաստանի նախագահը դեռ չի որոշել՝ ում օգտին Է քվեարկելու

Վրաստանի նախագահը դեռ չի որոշել՝ ում օգտին Է քվեարկելու

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դեռ չի որոշել՝ որ քաղաքական կուսակցության օգտին Է քվեարկելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իններորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին Վրաստանի քաղաքացիներն  ընտրելու են հոկտեմբերի 8-ին: Ընտրություններին մասնակցելու են 19 կուսակցություններ եւ 6 ընտրադաշինք:

«Ես իմ ընտրությունը կանեմ՝ ելնելով այն բանից, թե քաղաքական գործիչներին ինձ ինչ կասեն դատական համակարգը առողջացնելու ու բարելավելու մասին… Ինձ հետաքրքրում Է, թե կուսակցությունների հարգելի ղեկավարները ինչ տնտեսական ծրագիր են իրագործելու եւ ինչ քայլեր են ձեռնարկելու տնտեսությունն առողջացնելու եւ աշխատատեղեր ստեղծելու համար»,- ասել Է Մարգվելաշվիլին՝ «ՏՎ Փիրվելի» հեռուստաալիքում ելույթ ունենալով «Հարցի ժամանակը» հաղորդման եթերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am