Քաղաքականություն

ԼՂ հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում. դեսպան Սեկուտա

1 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում.  դեսպան Սեկուտա

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսվում են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

«ԱՄՆ-ն կարևորում է այս հակամարտության կարգավորումը: Կարծում ենք, որ հակամարտող կողմերը պետք է հանդիպումներ անցկացնեն և աշխատեն այդ ուղղությամբ` հանուն տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարօրության հաստատման»,- ասել է Սեկուտան` հայտնելով, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը մնում է անփոփոխ:

Միացյալ Նահանգների դեսպանը հավելել է նաև, որ հարցի առնչությամբ ԱՄՆ-ն աշխատում է Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում