Հասարակական

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գյոլասորի» հատվածի խոտածածկ հատվածում օգոստոսի 30-ին ժամը 3.00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բռնկման փաստն արգելոցի աշխատակիցների կողմից արձանագրվել է 5:00-ին: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել 9:00-ի սահմաններում, սակայն բարձրացած քամու պատճառով ժամը 16:30-ի սահմաններում այն կրկին բռնկվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 40 աշխատակից և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանման 30 հրշեջ-փրկարար: Հրդեհն այս պահի դրությամբ մեկուսացված և հանգցված է: «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի կողմից տեղում հայտնաբերվել է հրդեհի պատճառ հանդիսացող Կապան քաղաքի 56-ամյա բնակիչ Ա. Առաքելյանը: Հրդեհի արդյունքում այրվել է արգելոցի մոտավորապես 15 հա խոտածածկ տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում