Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Բրիտանական իշխանություններն արգելել են երկրից դուրս բերել Վիկտորյա թագուհու հարսանեկան թագը

Բրիտանական իշխանություններն արգելել են երկրից դուրս բերել Վիկտորյա թագուհու հարսանեկան թագը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարարությունը ժամանակավոր արգելք Է դրել այն թագն արտասահման տանելու վրա, որով Վիկտորյա թագուհին պսակադրվել Է իր ամուսնու՝ արքայազն Ալբերտի հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC-ն: Վերջնական որոշումը կընդունվի դեկտեմբերին:

Ընդամենը 11,5 սանտիմետր տրամագիծ ունեցող թագը, որը զարդարված Է 11 խոշոր շափյուղաներով եւ բազմաթիվ ադամանդներով, արքայազն Ալբերտի անձնական դիզայնով ստեղծվել Է հարսանիքի առթիվ, որը կայացել Է 1840 թվականին: Երիտասարդ թագուհին այդ թագով պատկերված Է Ֆրանց Քսավեր Վինթերհալթերի կողմից արված թագուհու ամենահայտնի դիմանկարներից մեկում՝ 1842 թվագրությամբ:  

Ներկայում թագը գտնվում Է մասնավոր հավաքածուում, եւ իշխանությունները զգուշանում Էին, որ այն կարող Է վաճառվել արտասահմանում, քանի որ սեփանակատիրոջը չի հաջողվել այն վաճառել 5 մլն ֆունտ ստեռլինգով (6,55 մլն դոլար): Թանկարժեք իրը դուրս տանելու սեփականատիրոջ հայտը մերժվել Է, իսկ Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Մեթ Հենքոքը նշել Է, որ թագը խորհրդանշում Է երկրի «ամենանշանավոր սիրային պատմությունը» եւ անքակտելիորեն կապված Է բրիտանական պատմության հետ:

Վիկտորյան եւ Ալբերտը, որոնք զարմիկներ են, ամուսնացել են 1840 թվականին: Զույգն ինը երեխա Է ունեցել, ինչի շնորհիվ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը մինչեւ 19-րդ դարի վերջը բարեկամացել Է Եվրոպայի՝ գործնականում բոլոր իշխող ընտանիքների հետ: Ալբերտը վախճանվել Է վարակից` 1861 թվականին, եւ այն ժամանակվանից մինչեւ իր կյանքի վերջը Վիկտորյա թագուհին, որը վախճանվել Է 1901 թվականին, սուգ Էր պահում եւ այդպես Էլ երկրորդ անգամ չամուսնացավ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am