Քաղաքականություն

Նալբանդյանը Բունդեսթագի պատգամավորին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված հայկական կողմի ջանքերը

2 րոպեի ընթերցում

Նալբանդյանը Բունդեսթագի պատգամավորին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված հայկական կողմի ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 29-ին Երևանում ընդունեց Գերմանա-հայկական ֆորումի պատվիրակությանը` ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով Գերմանա-հայկական ֆորումի անդամներին` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց կազմակերպության գործունեությունը` ուղղված հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ և քննարկեցին փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Հանդիպմանը Ալբերտ Վայլերը ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրեց ֆորումի կողմից կատարվող աշխատանքները և առաջիկա ծրագրերը։

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և արժևորեց Գերմանա-հայկական ֆորումի անդամների կարևոր ջանքերն այդ գործընթացում։

Հանդիպմանն անդրադարձ եղավ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ներկայացրեց ԵՄ հետ նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գերմանացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում