Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Չինաստանի դեսպանը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության արհեստավարժությունը հուլիսյան դեպքերի ժամանակ

Չինաստանի դեսպանը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության արհեստավարժությունը 
հուլիսյան դեպքերի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕՊԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլունի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 16-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է 2016 թվականի մայիսին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական կոմիտեի իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Վարդան Եղիազարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի ոստիկանական կառույցների փոխգործակցությունն ու պատրաստակամություն հայտնել խորացնելու կապերը, որոնք կնպաստեն հանցավորության դեմ տարվող ընդհանուր պայքարին: Հյուրերին հակիրճ ներկայացվել են նաև Երևանում հուլիսին տեղի ունեցած դեպքերը:

Տիան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ արվում է ամեն ինչ՝ երկու երկրների իրավապահ համակարգերի գործընկերային հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար: Միևնույն ժամանակ, դեսպանը բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության գործողությունները և արհեստավարժությունը հուլիսին Երևանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ և զորակցություն հայտնել զոհված ոստիկանների ընտանիքներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ինտերպոլի ԱԿԲ-ների միջև համագործակցության և նոյեմբերին Բալիում կայանալիք Ինտերպոլի Գլխավոր Ասամբլեայի 85-րդ նստաշրջանի ժամանակ քննարկման ենթակա հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am