Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-4-ը կբարձրանա 2-3 աստիճանով

 Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-4-ը կբարձրանա 2-3 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հուլիսի 31-ին` երեկոյան ժամերին, օգոստոսի 1-ին շրջանների մեծ մասում, 2-ին` հյուսիսային առանձին շրջաններում, օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օգոստոսի 3-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-4-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում հուլիսի 31-ին` երեկոյան ժամերին, օգոստոսի 1-ին սպսվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am