Միջազգային

Ջոն Քերին ժամանում է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Ջոն Քերին ժամանում է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 14-ին Մոսկվա Է ժամանում՝ Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու: Փորձագետները ենթադրություններ են անում, թե դիվանագետի այս այցը (չորրորդը 2015 թվականի մայիսից ի վեր) կդառնա՞ արդյոք վերջինը մինչեւ այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները: Բազմիցս հնչել է այն կարծիքը, թե ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը մինչեւ իր լիազորությունների ավարտը ցանկանում է հիշվել Սիրիայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի ճգնաժամերի կարգավորմամբ, դրանով իսկ արդարացնելով Բարաք Օբամայի՝ խաղաղության Նոբելյան մրցանակը, որը նա ստացել է 2009 թվականին:

Ինչ վերաբերում է պաշտոնական օրակարգին, ապա Պետդեպարտամենտի ղեկավարին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Թեմաները բավականաչափ կանխատեսելի են, դրանք են թե՛ Սիրիան, թե՛ Ուկրաինան եւ թե՛ երկկողմ հարաբերությունների հարցերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասել Է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հաջորդ օրը Քերին բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քերին Մոսկվայում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում