Հասարակական

Հովիվները Ջաբրաիլի մոտակայքում «Սմերչ»-ի բեկորներ են հայտնաբերել. Halo Trust

2 րոպեի ընթերցում

Հովիվները Ջաբրաիլի մոտակայքում «Սմերչ»-ի բեկորներ են հայտնաբերել. Halo Trust

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ջաբրաիլ բնակավայրի մոտ հովիվները մայիսի 30-ին «Սմերչ» համազարկային համակարգի բեկորներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղում գործող Halo Trust կազմակերպության թվիթերյան էջը:

Կազմակերպության թվիթերյան էջում նշվում է նաև, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշեց, որ դրանք քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառած «Սմերչ»-ի բեկորներն են: «Դրանք «Սմերչ»-ի այն բեկորներն են, որոնք Ադրբեջանի կողմից օգտագործվել են ապրիլի 2-5-ը ռազմական գործողությունների ընթացքում»,- ասաց Հասրաթյանը:

Ջաբրաիլի մոտակայքում հայտնաբերված բեկորները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ ապրիլի 2-5 քառօրա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ «Սմերչ» է կիրառել:

The Halo Trust-ը զբաղվում է ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ: Halo Trust-ը 6 000 սակրավորներով ականազերծման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, Կամբոջայում, Մոզամբիկում, Սոմալիում, Շրի-Լանկայում, Էրիտրեայում, Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում, Անգոլայում և Աֆղանստանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 1988թ. և առաջին անգամ սկսել է գործունեություն ծավալել Աֆղանստանում, որտեղ հազարավոր քաղաքացիական անձինք զոհվում կամ վիրավորվում էին հողի տակ թաքնված ականների հետևանքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում