Հասարակական

«Հայփոստը» մարել է հայկական եռագույնով «ներկված» Նյու Յորքի երկնաքերերից մեկը պատկերող գեղաթերթիկ

2 րոպեի ընթերցում

«Հայփոստը» մարել է հայկական եռագույնով «ներկված» Նյու Յորքի երկնաքերերից մեկը պատկերող գեղաթերթիկ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի ՝ «Նյու Յորք 2016»-ի շրջանակում մայիսի 29-ին տեղի ունեցավ «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը:

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Նյու Յորքի երկնաքերերից մեկը՝ լուսավորված Հայաստանի դրոշի գույներով: Նամականիշը ունի խնձորի տեսք, որը խորհրդանշում է Նյու Յորք քաղաքը (Նյու Յորքն ամերիկյան խոսակցական լեզվով ասում են«Մեծ Խնձոր»):

Մարումն իրականացրեցին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության

դեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից:

Տեխնիկական տվյալներ.

Անվանումը՝ «Հայաստանի մասնակցությունը Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդես Նյու Յորք-2016-ին»

Թողարկման օրը`29-ըմայիսի,2016թ.

Դիզայնը՝Խուան Պաբլո Գեչիջյան, Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը`40,0x39,2 մմ

Գեղաթերթիկի չափսերը`90,0 x 55,0 մմ

Տպաքանակը՝30 000 հ.

Հայփոստը մասնակցում է «Նյու Յորքի-2016» Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին:

Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը գործում է 2016թ-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում:

Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը:

Ցուցահանդեսին ներկայացված են 2013, 2014 և 2015թ. –ի հայկական նամականիշերի հավաքածուներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում