Միջազգային

Սան-Դիեգոյի ոստիկանությունը Թրամփի դեմ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել է 35 մարդու

2 րոպեի ընթերցում

Սան-Դիեգոյի ոստիկանությունը Թրամփի դեմ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել է 35 մարդու

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Սան-Դիեգո քաղաքի ոստիկանությունը նախագահի թեկնածու, ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել է 35 մարդու: Ավելի վաղ տեղեկացրել էին, որ մի քանի հազար մարդ ցույցի է դուրս եկել Սան-Դիեգոյի փողոցներ ՝ քաղաքական գործչի դեմ, ով այնտեղ իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթ էր ունենում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ բողոքի ակցիան սկզբում խաղաղ բնույթ էր կրում, սակայն ինչպես տեղեկացնում է CNN հեռուստաալիքը, Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումներ տեղի ունեցան: Արդյունքում, ոստիկանությունը ստիպված եղավ կիրառել մահակներ և պղպեղի տարաներ:

Սան Դիեգոյի ոստիկանության Twitter –ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է 35 մարդ: Սեփականությանը վնաս չի հասցվել, վիրավորներ չկան: The Los Angeles Times-ն իր հերթին գրում է, որ առնվազն 18 մարդ դիմել է բուժօգնության:

Ինքը՝ Թրամփը, Twitter –ի իր էջում գրել է, որ ոստիկանությունը «ֆանտաստիկ աշխատանք է կատարել՝ դիմագրավելով խուլիգաններին, ովքեր փորձում էին խափանել մեծ քանակությամբ մասնակիցներ հավաքած շատ խաղաղ միտինգը»:

Լուսանկարը` REUTERS

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում